Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն
winter-road

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Գորիսում, Մոստովիկում տեղում է ձյուն: Ախուրյանում և Աշոցքում քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն