Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական Գատուզոն» հանդես կգա Ղազախստանում

Սպորտ
sport

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլի» հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հանդես կգա Ղազախստանի առաջնությունում: Մինչ այդ նա հանդես է եկել Ուկրաինայի («Մետալուրգ» Դոնեցկ) եւ Ռուսաստանի («Անժի») առաջնություններում: Ինչպես նշում է կայքը, Կառլեն Մկրտչյանը կրում է «հայկական Գատուզո» մականունը: Նշենք, որ «Տոբոլը» ներկայումս գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: