Facebook-ը թույլ չի տա թելադրել, թե ինչ պետք է մարդիկ տարածեն աշխարհում. Մ. Ցուկերբերգ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գրառում է կատարել Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. «Մի քանի տարի առաջ մի պակիստանցի ծայրահեղական պատրաստ էր ինձ դատապարտել մահապատժի, քանի որ Facebook- ը չէր արգելել Մուհամեդին վիրավորող մտքերը: Մենք պաշտպանեցինք այս գաղափարը, քանի որ ձայների, մտքերի բազմազանությունը, նույնիսկ եթե դրանք երբեմն վիրավորական են, կարող են աշխարհն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել։ Facebook- ը միշտ եղել է մի վայր, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհում կիսել են իրենց տեսակետներն ու գաղափարները։ Մենք հետեւում ենք յուրաքանչյուր երկրի օրենքներին, բայց մենք երբեք թույլ չենք տա որեւէ երկրի կամ մի խումբ մարդկանց՝ թելադրել, թե ինչ պետք է մարդիկ տարածեն աշխարհում։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայում իրականացված հարձակմանը՝ սա այն է, ինչ մենք բոլորս պետք է մերժենք. մի խումբ ծայրահեղականներ փորձում են լռեցնել մարդկանց ձայնն ու տեսակետները ամբողջ աշխարհում։ Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա Facebook -ում։ Ես հավատարիմ եմ իմ գաղափարին՝ կառուցել մի վայր, որտեղ դուք կարող եք խոսել ազատորեն, առանց բռնության վախի։ Ես զոհերի, նրանց ընտանիքների, Ֆրանսիայի ժողովրդի կողքին եմ եւ բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրում են ազատորեն կիսել իրենց տեսակետները եւ գաղափարները, նույնիսկ, երբ դա քաջություն է պահանջում»։