Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք, մերկասառույց, ձյուն. զգուշացում վարորդներին

Հասարակություն
winter-road

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ  և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները և Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ: Ձյուն է տեղում Սյունիքի մարզում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: