A
A
Երկրաշարժը զգացվել է նաև Բավրա գյուղում
Հունվարի 9-ին, ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 43.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: