Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողներն իրենց առաքելությունը կարողացել են կատարել»

Հասարակություն
b3383c8c2a1189bd58692d5afcc117ab

Դժվար է ասել, որ 2014թ. լրագրողների եւ լրատվամիջոցների համար բարենպաստ տարի է եղել: «Ա1+»-ի հետ զրույցում գնահատելով արդեն նախորդ տարին` նշեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Կոմիտեն իր տարեկան զեկույցը կհրապարակի այս ամսվա ընթացքում` ներկայացնելով, թե քանի բռնություն, ճնշում է եղել լրագրողների նկատմամբ: Մինչ այդ, պարոն Մելիքյանը գոհունակությամբ փաստում է. «Չնայած ճնշումներին, հազարումի բարդություններին, որոնց հանդիպել են հայաստանյան լրատվամիջոցները եւ լրագրողները, նրանք հանրային նշանակություն ունեցող իրենց առաքելությունն ընդհանուր առմամբ կարողացան կատարել եւ այդ առումով պետք է գնահատել այդ գործունեությունը»: