A
A
Հրապարակվել են ահաբեկչության մեջ կասկածվողների լուսանկարները. եռօրյա սուգ Ֆրանսիայում
Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է «Charlie Hebdo»-ի խմբագրության վրա երեկ իրականացված ահաբեկչության համար կասկածվող երկու եղբայրների` Սաիդ և Շերիֆ Քաշիների լուսանկարները:
Մեկ այլ կասկածյալ` 18-ամյա Մուրադ Համիդը, հանձնվել է ոստիկանություն եւ պատրաստվում է ապացուցել իր անմեղությունը: Նրա ընկերները սոցցանցերում գրել են, թե այդ պահին Համիդը դպրոցում է եղել։ Այս մասին կարդում ենք BBC-ում։
Երեկվանից Ֆրանսիայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ մոմերով ու ցուցապաստառներով։ Ֆրանսիայում 3-օրյա սուգ է հայտարարված։
