Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. որոշ ճանապարհների տեսանելիություն չկա

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 09:45-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի, Բաղրամյանի, Թալինի,Սևանի տարածաշրջանում բուք է, Գյումրիում, Մեղրիում՝ քամի: Կապանում, Մեղրիում, Ճամբարակում, Սևանում, Եղվարդում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Արմավիրի մարզում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Արագածում, Վանաձորում, Մարալիկում, Թալինում, Արթիկում, Աշոցքում, Դիլիջանում տեղում է ձյուն: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն