A
A
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Ծաղկաձորում է
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այդ մասին հայտնում է բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքին կմասնակցի 35 բռնցքամարտիկ: Այն կավարտվի հունվարի 28-ին: Ի դեպ, այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի բռնցքամարտի հավաքականները: Հունվարի 16-ին Ծաղկաձոր կմեկնի նաեւ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ: