Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջնությանը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2015 թվականի առաջնությունը տեղի կունենա հունվարի 23-25-ը, Վանաձորի մարզապալատում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆեդերացիայի մարզչական խորհրդի և Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի թույլատրությամբ այդ ստուգատեսին չեն մասնակցի 2014 թվականի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ քաշային կարգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Առաջնության ավարտից մեկ շաբաթ անց, փետրվարի 4-18-ը, մրցաշարի արդյունքներով ձեւավորված մեր ընտրանին առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի: Նույն ամսի 18-19-ին Հայաստանի հավաքականը Թեհրանում կմասնակցի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչը նախապես հայտարարել է, որ այդ մրցաշարին Հայաստանը դարձյալ հանդես կգա 2-րդ և 3-րդ համարներով՝ մրցակցային փորձ ձեռք բերելու համար: