Քամին վնասներ է տվել
Հունվարի 6-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 8 շենքի 1-ին շքամուտքի պատուհանների ապակիները քամուց վնասվել են. առկա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ապակիները: *** Հունվարի 6-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Փափազյան փողոցի տներից մեկի բակում ձին ընկել է մոտ 2 մ խորությամբ փոսը (կիսով չափ լցավծ է ջրով). կենդանուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից: *** Հունվարի 6-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 58 շենքի տանիքից բնակարաններից մեկի ալեհավաքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են մետաղյա ալեհավաքը: