Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը բաժանեց 1-4-րդ տեղերը

Սպորտ
sport-chess2

Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Աին քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 8 պատվիրակներից բոլորից հաջող հանդես եկավ Տիգրան Լ. Պետրոսյանը: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի հետ: Այդպիսով, Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեց 7 միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Մեր գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը նույնպես հաղթանակով ավարտեցին մրցաշարը, վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 5-12-րդ տեղերը: