Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որդան կարմիրով գրված Ավետարանի մոտ աղոթելու են գալիս ամբողջ աշխարհից (տեսանյութ)

Մարզեր
screenshot000082

Այգաբաց համայնքում գտնվող մատուռում աղոթելու են գալիս աշխարհի գրեթե բոլոր ծագերից։ Ժայռերի տակ գտնվող այս կառույցը սրբատեղի է։ Այցելուները սակայն ոչ թե տեղի, այլ մատուռում պահպանվող Ավետարանի համար են գալիս ։ Բանն այն է, որ այն գրված է որդան կարմիրով և շատերի հավաստմամբ զորություն ունի բժշկելու և խնդրանքներն իրականացնելու։ Որդան կարմիրով գրված Ավետարանը սակայն խիստ հսկողության տակ է գտնվում Այգաբաց համայնքի բնակիչների կողմից։ Գյուղացիները շատ նախանձախնդիր են իրենց գյուղի այս արժեքի նկատմամբ։ Այցելուներից և ոչ մեկին չեն թողնում մոտենալ ու հպվել Ավետարանին։ Սուրբ գրքի մասին հիմնական տեղեկություններ չկան։ Այն, ինչ պատմում են Այգաբացի բնակիչները, լսել են իրենց նախնիներից։ Որդան Կարմիրով գրված Ավետարանը մեծ զորություն ունի, ասում են Այգաբացի բնակիչները։ Նրանցից ոմանք անգամ հավաստիացնում են, որ անձամբ ականատես են եղել, թե ինչպես են հրաշքներ տեղի ունեցել։ Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում