Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր երեք ըմբիշները շուտ կսկսեն մրցաշրջան-2015-ը

Սպորտ
sport-ymbshamart

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Ջաբուրյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը ավելի շուտ կսկսեն մրցաշրջան-2015-ը, քան մեր մյուս ըմբիշները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբաշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր ըմբիշները հուվարի 3-ին և 10-ին պետք է մասնակցեն Գերմանիայի բունդեսլիգայի քառորդ եզրափակիչ փուլի մրցամարտերին: Արթուր Ալեքսանյանի և Միհրան Ջաբուրյանի թիմը` «Մայնց-88»-ը, մրցելու է «Ադելհաուզենի» հետ, իսկ Արսեն Ջուլֆալակյանի թիմը` «Աալեն-05»-ը, կիսաեզրափակիչ ուղեգրի համար կպայքարի «Կոլերբակի» հետ: Հարկ է նշել, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել 1/8 եզրափակիչ փուլի մրցամարտերին, իսկ Արսեն Ջուլֆալակյանը բաց է թողել երկրորդ հանդիպումը, քանի որ այդ ժամանակ նա պատրաստվում էր Նյու-Յորքում Կայլ Դեյկի հետ կայանալիք գոտեմարտին (Ջուլֆալակյանը հաղթել է 6:3 հաշվով): Միհրան Ջաբուրյանը մասնակցել է այդ փուլի երկու հանդիպումներին եւ երկուսում էլ հաղթանակ է տարել: