Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ տարբերություն չեմ տեսնում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև». Պ. Մակեյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d2eac1efa26e0ac9fc6ab3559fb027d7

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ամփոփելով 2014 թվականը, անդրադարձավ հատկապես ներքաղաքական իրավիճակին՝ շեշտելով, որ Հայաստանում իշխող վարչախումբը մշտապես փորձել է ընդդիմադիր դաշտում ականներ տեղադրել, եղել են խոշոր ականներ ի դեմս Արտաշես Գեղամյանի և Արթուր Բաղդասարյանի, եղել են նաև մանր ականներ, որոնք մինչ այժմ էլ գործում են, սակայն էական դերակատարում չեն ունենում։ «Մեր հայաստանյան իշխանության հիմնասյունը օլիգարխիան է, և օլիգարխիայի սիմվոլին ուղղորդեցին դեպի ընդդիմադիր դաշտ՝ սահմանադրական բարեփոխում կոչվածն էլ սրա շարունակությունն է։ Մի օլիգարխիան ՀՀԿ-ն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մյուսը ԲՀԿ-ն՝ Քոչարյանի գլխավորությամբ, և այս երկուսը պետք է միմյանց մեջ մրցակցեն։ Իսկ մեզ նման կուսակցությունները, որոնք 15-20 տարի պայքարել են, մեզ դարձնում են մարգինալ և փորձում են խաղից դուրս մղել, որպեսզի չխանգարենք իրենց գործընթացին»,-ասաց Պետրոս Մակեյանը։ Վերջինս ավելացրեց նաև, որ պետք է կանխել այդ իրավիճակը, քանի որ պետականության կորստի լուրջ վտանգ կարող է ստեղծվել։ Այս համատեքստում նա նշեց. «Հիմա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն թվացյալ, իմիտացիոն պայքար են տանում, պայքարը միայն նրա համար է, թե ով է պետք է հաջորդը գա իշխանության, սակայն այդ պայքարը մի սահմանագիծ ունի՝ նրանք իրար չպետք է հոշոտեն»։ «Որևէ տարբերություն ես չեմ տեսնում հանրապետականի և ԲՀԿ-ի միջև, որևէ էական տարբերություն չեմ տեսնում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, և եթե մի տեսակի խումբը փոխվում է նույն տեսակի մեկ այլ խմբով, ապա որակական ոչ մի փոփոխություն չի լինում»,- նշեց Պետրոս Մակեյանը՝ բացառելով նաև իրենց կուսակցության համագործակցությունը եռյակի հետ՝ համարելով դա ֆանտաստիկայի ժանրից։