Թուրքիայի ազդեցությունը կարող է մեծանալ տարածաշրջանում. արևելագետ (տեսանյութ)
«Արևելքում իսլամի ազդեցությամբ այնպիսի իրավիճակ է, որ այնտեղ քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների համար հետզհետե ավելի անհարմարավետ և դժվար կլինի ապրելը»,-նշել է արևելագետ Սևակ Գոմցյանը։ Մեր երկրի առնչությամբ ուղղակի մարտահրավեր նա չի տեսնում. «Սակայն կախված զարգացումներից՝ կա հնարավոր տարբերակ, որ ապագայում կարող է օրինակ քրդական գործոնն ակտիվանալ տարածաշրջանում, կամ գուցե Թուրքիայի ազդեցությունը մեծանա»,-նշել է արևելագետը։ Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Չինաստանը մտադիր է նոր Մետաքսի ճանապարհ բացել։ «2013 թվականին արդեն Չինաստանի նախագահը հայտարարել էր, որ նրանք սկսում են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի նախաձեռնությունը։ Կենտրոնական Ասիայի երկրներում այդ երկիրը մտադիր է ներդնել 40 մլրդ դոլար»,-շեշտել է նա։