Ձնաբքի հետևանքով փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Զանգեր կոչվող տարածքը և Վարդենյաց լեռնանցքը: Ձնաբքի հետևանքով փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն» մակնիշի 34 SN 463 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 ST 502 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենաները: