Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը հանդիպել է հրեական համայնքի հետ

Հասարակություն
sport-hunakan-hamajnq

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներին եւ հունական «Մակաբի» ակումբի նախագահ Մակաբի Կառասոյին: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հյուրերը նախարարին են ներկայացրել Հայաստանի հունական համայնքի անդամների շրջանում իրականացվող աշխատանքների շարքում, նաեւ մարզական միջոցառումների կարեւորությունը, որը նպաստում է ոչ միայն համայնքի անդամների առողջ ապրելակերպին, այլ նաեւ ունի համախմբող նշանակություն: Նրանք խնդրել են նախարարին համայնքի անդամների շրջանում մարզական միջոցառումների առավել արդյունավետ իրագործման համար ցուցաբերել կազմակերպչական, խորհրդատվական եւ մասնագիտական աջակցություն: