Բանկերը կախվածության մեջ են պահում բնակչությանը
«Մենք անկախ Կենտրոնական բանկ չունենք, անկախ ֆինանսական մեր քաղաքականությունը չունենք»,-նշել է տեխնիկական գիտությունների թեկնածու Կառլեն Ալեքսանյանը։ Բանկային համակարգը մեր երկրում ունի չլուծված խնդիրներ՝ պայմանավորված իր արտաքին կախվածությամբ։ Բանկերն իրենց հերթին կախվածության մեջ են պահում բնակչությանը՝ սահմանելով բարձր տոկոսադրույքներ։ Պարոն Ալեքսանյանը շեշտել է՝ վարկը վերցնում ես 24 տոկոսով, քո շահույթը, եկամուտը կազմում է 10, 15 տոկոս։ Ակնհայտ է, որ հաջողություն ակնկալելու որևիցե հնարավորություն չունես։ Նման զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենում բոլոր ճյուղերի վրա։ «Գյուղատնտեսությունն էապես քայքայված է, գիտությունը ֆանտաստիկ ոչնչացված է։ 33.000 գիտատեխնիկական կադրերից այսօր մնացել են մոտ 3500-ը»,-նշել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը։ Շինարար-ինժեներ Գառնիկ Սարգսյանն էլ իր հերթին շեշտել է. «23 տարվա ընթացքում 1500 գործարան փակված է, տնտեսագիտությունը 23 տոկոսի իջած է, արտագաղթը շատ ահռելի մեծ չափանիշներ ցույց է տալիս, կրթությունն ամենավատ վիճակի մեջ, մահերի տոկոսը բարձրացած, ծնունդի տոկոսները ցածրացած»։ Մանրամասները՝ տեսանյութում