Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 1-ից ազատամարտիկները կրկին զենք կվերցնեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azatamartikneri-dashinq

Հայաստանում ամենաթողության համար ազատամարտիկները նաեւ իրենց են մեղադրում։ «Ազատամարտիկների դաշինքը» իր պարտքն է համարում ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին ու պայքարել անարդարության դեմ։ «Մենք բարոյական իրավունք չունենք լռելու»,- ասում է Ռազմիկ Պետրոսյանը։  ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանին հանգիստ չեն տալիս իրենց զոհված ընկերների հոգիները. «Որ գնում ենք Եռաբլուր, իրանք ասում են՝ ինչիա իմ երեխեն սոված, ինչի կոշիկ չունի, մենք հասկանում ենք, որ սպիտակ եղեռնա կախվել մեր գլխին։ Պայքարելու ենք մինչեւ վերջ»։ Ազատամարտիկները հասկացել են,որ երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու միակ ելքը իշխանափոխությունն է։ Նրանք չեն պատրաստվում նահանջել նույնիսկ ծեծի ենթարկվելու դեպքում։ «Իշխանության նպատակն է՝ ազատամարտիկներին հանել իրար դեմ, հիմա կա ազատամարտիկների մի մաս, որ իշխանության մեջա, իսկ մի մասը ծառայելուա մեր ժողովրդին»,- ասում է ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը։ Հունվարի 1-ից ազատամարտիկները կրկին զենք կվերցնեն, բայց գրչի տեսքով։ «Ազատամարտիկների դաշինքը» կայք է բացել՝ իր ասելիքը ամբողջովին ներկայացնելու համար։