A
A
Կրեմլում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. ներկա է նաեւ ՀՀ-ն (տեսանյութ)
Կրեմլում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ նեղ շրջանակում. ներկա են ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ ՀՀ նախագահները, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Մոսկվայում այսօր տեղի է ունենալու նաեւ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին առաջին անգամ լիարժեք անդամի կարգավիճակով մասնակցելու է նաեւ Հայաստանը։
Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ըստ այդմ, Հայաստանը միանում է ԵՏՄ ստեղծման մասին 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված համաձայնագրին, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում: