ՊԱՏԱՀԱՐ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մոտավորապես ժամը 11.30-12.00-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրու Ստրոմմաշինա թաղամասում գտնվող գազալցման կայանում: Դեպքի վայրում են եղել արագ արձագանքման եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ովքեր ասել են, թե կատարվում է գազալցման սարքավորումների ջրով հովացում, սակայն ստույգ մանրամասներ ճշտել չի հաջողվել, քանզի տարածքը, ըստ «Ցայգի», պատկանում է մասնավոր սեփականատիրոջ, որի ներկայացուցիչները խնդրել էին նկարահանումներ չկատարել տեղում:
Հավատարիմ մնալով սեփականության մասին օրենքի դրույթներին, նկարահանող խմբերը լքել են տարածքը եւ պատրաստվել նկարահանումներ կատարել արդեն չեզոք տեղում: Սակայն նկարահանող խմբերին խանգարել են նույնիսկ տարածքից դուրս եւ խոչընդոտել նաեւ այն ժամանակ, երբ հրշեջներն էին լքում տարածքը:
Ի դեպ, պատահարից տուժել են լցակայանի երեք աշխատակիցներ, որոնցից մեկը՝ առավել ծանր այրվածքներով տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: