A
A
ԵՐԵԿՈՅԱՆ ԿԼԻՆԻ ԼՈՒՅՍ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն երրորդ օրն է` Ալավերդու Սարահարթ թաղամասի բնակիչները երեկոներն անց են կացնում մոմի լույսի տակ: Էլեկտրաէներգիայի մատակարումը խափանվել է: Ըստ բնակիչների` իրենք հոսանք ստանում են օրն ընդամենը մի քանի ժամ, եւ իրենց թվում է` վերադարձել են 1990-ական թվականները:
էլցանցի «Թումանյան» մասնաճյուղից հեռախոսով հայտնեցին, որ «կաբել է խփել», հիմա աշխատանքներն են իրականացվում, եւ ամենայն հավանականությամբ` երեկոյան էլեկտրամատակարարումը Սարահարթում կվերականգնվի: