Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ արվում է անվտանգ երթեւեկության համար

Հասարակություն
roads1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայություն