Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն չի բոյկոտել, պարզապես դուրս է եկել ԱԺ դահլիճից

Քաղաքականություն
parliament

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց, որ իրենք չեն բոյկոտել նիստը, այլ ընդամենը դուրս են եկել դահլիճից: Ապա ԱԺ դահլիճ մտավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԱԺ-ն դեռ շարունակում է քննակել ՀՀ կողմից միջազգային վարկերի պայմանագրերը: Արմեն Ռուստամյանը մասնավորապես ասել է լրագրողներին. «Մենք մեր խոսքի մեջ չենք ասել բոյկոտում ենք, այլ ընդամենը ասել ենք խորհրդակցություն եւ քսան րոպե ընդմիջում»: Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական ուժերը հայտարարել էին, որ մինչ վարկերի քննարկումը պահանջում են վերջին օրերին ազատամարտիկների եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունների հարցը քննարկել, եւ բացասական որոշումից հետո բոյկոտել էին նիստը։ ԱԺ դահլիճից ոչ իշխանական ուժերի հետ դուրս էր եկել նաեւ Դաշնակցությունը։