Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջատարից վերածվեց հետապնդողի

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն անհաջող հանդես եկավ համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բլիցի մրցաշարի երկրորդ օրը: Մեր գրոսմայստերը կայացած 10 պարտիայում տարավ երեք հաղթանակ, չորսում պարտվեց եւ երեք խաղ ավարտեց ոչ-ոքի: Այդպիսով, Լեւոն Արոնյանը նախորդ օրը վաստակած 7 միավորին ավելացրեց 4,5-ը: Դա անչափ քիչ էր առաջատարների խմբում մնալու համար, քանի որ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը 10 հնարավորից վաստակեցին համապատասխանաբար 8 եւ 7,5 միավոր եւ առաջ անցան մեր շախմատիստից: Լեւոն Արոնյանն այժմ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը եւ միանձնյա առաջատար Վաշյե Լագրավից ետ է մնում 2,5 միավորով: Վաղը տեղի կունենան վերջին 10 պարտիաները: Լեւոն Արոնյանի համար սկզբունքային կլինեն մրցանակային տեղերի հավակնորդներ` Վասիլի Իվանչուկի, Թեյմուր Ռաջաբովի, Յան Նեպոմնյաշչու եւ առաջատար Վաշյե-Լագրավի հետ պարտիաները: