Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ ավարտել խաղը

Սպորտ
henrix-411x2651

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր չկարողացավ ավարտել Գերմանիայի առաջնության «Հերտա» - «Բորուսիա» (Դորտմունդ) խաղը: Հանդիպման 35-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը հարվածելիս ձգեց ոտքի մկանը եւ ստիպված լքեց խաղադաշտը: Նրա տեղը մրցասպարեզ մտավ Յակուբ Բլաշիկովսկին, որը վնասվածքի պատճառով մինչ այդ ոչ մի խաղ չէր անցկացրել այս մրցաշրջանում: Այդ պահից հինգ րոպե անց դաշտի տերերը գոլ խփեցին, որն էլ ի վերջո վճռեց խաղի ելքը՝ 1:0: Այդպիսով, Դորտմունդի «Բորուսիան» 9-րդ պարտությունը կրեց Գերմանիայի առաջնությունում եւ կրկին հայտնվեց վտանգավոր գոտում՝ 16-րդ հորիզոնականում: