Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան ձյուդոյի Հայաստանի նոր չեմպիոնները

Սպորտ
dzyudo

Այսօր հայտնի դարձան ձյուդոյի Հայաստանի 2014 թվականի չեմպիոնները: Երեւանի Խուլ-համրերի միավորման մարզադահլիճում կայացած մեծահասակների առաջնությանը մասնակցեց 97 տղամարդ եւ 11 կին ձյուդոյիստ: Կանանց մրցաշարում առաջին տեղերը զբաղեցրին եւ ոսկե մեդալի արժանացան Սոսե Բալասանյանը (52 կգ քաշային կարգ) եւ Նելլի Ավետիսյանը (+52 կգ): Ձյուդոյիստների պայքարում ըստ քաշային կարգերի հաղթող ճանաչվեցին Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+90 կգ)։ Առաջնության արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց եւ կանանց հավաքականները, որոնք 2015 թվականին կպայքարեն 2016թ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: