Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիշկերտ տանող ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

Հասարակություն
f7890c097d78e5e4db98b875d7a856f5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մ17 միջպետական ավտոճանապարհից դեպի Շիշկերտ տանող ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Նշված ճանապարհահատվածում  դեկտեմբերի 06-ին փլուզվել էր ճանապարհի հողային պաստառի վերին շեպը:  Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը: Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից շուրջ 3 օր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Լրատվական ծառայություն