A
A
Այսօր մեկնարկեց սեղանի թենիսի առաջնությունը
Այսօր «Սպարտակ» սպորտային ակումբում մեկնարկեց սեղանի թենիսի երեխաների եւ պատանիների առաջնությունը: Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի համատեղ կազմակերպած մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 14-ին: Պատանիների մրցաշարում առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող մասնակիցները կպարգեւատրվեն համապատասխանաբար 250, 200 եւ 150 հազար դրամով, իսկ երեխաների մրցաշարի մրցանակակիրները՝ 100, 80 եւ 50 հազար դրամ արժողության նվեր քարտերով, որով նրանք կարող են գնումներ կատարել սպորտային խանութում: Նշենք, որ սա «Քրոնիմետ»-ի եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի առաջին համագործակցությունը չէ: Նախկինում հիմնադրամի աջակցությամբ համապատասխան գույք է ձեռք բերվել եւ բարելավվել է ֆեդերացիայի շենքային պայմանները: