A
A
Ադրբեջանը վերադարձրել է գերի հայ ընտանիքին
Մոտ 4 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքն այսօր վերադարձվել է Հայաստան։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ընտանիքի ազգանունը չեն հրապարակում, քանի որ 3 անչափահաս երեխաներ կան։ Ընտանիքը իր ցանկությամբ է վերադարձվել Հայաստան։ Հիշեցենք, որ 2010թ. հունվարի 10-ին ընտանիքը, Երասխ-Նախիջեւան հատվածում «Երազ» ավտոմեքենայով անօրինական հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: