Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՄՌԱՆ ՇԵՄԻՆ

Մարզեր

Շիրակի մարզում դպրոցների համար այլեւս ջեռուցման սեզոնի հստակ ժամանակացույց չի նշվում: Կախված բնակլիմայական պայմաններից` յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում ջեռուցման սկիզբն ու ավարտը: Ի տարբերություն նախորդ տարվա այս տարի հանրակրթական դպրոցների ջեռուցման համակարգում որեւէ էական փոփոխություն չի լինի: Մարզի 167դպրոցից 50-ը կջեռուցվեն լոկալ համակարգով, 54-ը էլեկտրաէներգիայով եւ մնացած 63-ը հեղուկ վառելանյութով:

Դպրոցների ջեռուցման ժամկետները տարբեր են: Տարբեր են նաեւ հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցներին հատկացվող վառելանյութի քանակը: Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, հարթավայրային գոտու դպրոցին օրական կհատկացվի 2,6լիտր հեղուկ վառելիք, լեռնային դպրոցին 3,6 իսկ բարձր լեռնային գոտու դպրոցին 3,7լիտր հեղուկ վառելանյութ:

Թեեւ դպրոցների ջեռուցման ժամկետներն ու նաեւ տրամադրվող վառելանյութի չափաքանակը տարբեր են, բայց փոխարենը դպրոցների դասասենյակներում պահպանվելու է սահմանված միեւնույն ջերմաստիճանը: Անցած տարվա փորձը ցույց տվեց,սակայն որ նախատեսված 18 աստիճան տաքությունը ոչ բոլոր դպրոցներում պահպանվեց: Կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը եւս փաստեց, որ մարզի մի շարք դպրոցներ ունեն ջեռուցման համակարգի բարելավման անհրաժեշտություն: Այս ուղղությամբ կրթության վարչությունը փորձում է որոշ դրական քայլեր ձեռնարկել: Թվով 37 դպրոցներ ցանկը ներկայացվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ԾԻԳ :Հաղորդում է «Ցայգը»…