A
A
Ուկրաինայում վերջին 7 ամսվա ընթացքում աննախադեպ խաղաղ օր է գրանցվել
Ուկրաինայում առաջին անգամ վերջին 7 ամսվա ընթացքում 24- ժամյա խաղաղություն է գրանցվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն այս պահին պաշտոնական այցով Ավստրալիայում է։ «Վերջին 24 ժամվա ընթացքում ոչ մի զինվորական չի վիրավորվել կամ սպանվել»,-սա շատ կարեւոր փաստ է Պորոշենկոյի համար։ Վերջինս խոստանում է աղոթել, որ այս իրավիճակը շարունակվի։ Ավելի վաղ երկրի նախագահը դիմել էր Կրեմլին՝ ռուս-ուկրաինական սահմանը փակելու խնդրանքով։ Ըստ նրա՝ ռուսական զորքերի դուրսբերումը սահմանից խաղաղություն կհաստատի, քանզի Ուկրաինան, Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի երկրները պնդում են, որ ՌԴ-ն օգնում է Դոնեցկի ու Լուգանսկի անջատականներին՝ Ուկրաինայի արեւելք ուղարկելով զենք ու կամավորներ։ ՌԴ-ն իր հերթին հերքում է այս փաստը։ Ավելին՝ այստեղ