Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում

Քաղաքականություն
5dd470c656dc91e74de635028aea112a

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։ Հատուկ քննչական կոմիտեից հայտնում են, որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաեւ տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։