A
A
Ծեծի են ենթարկել Արամ Մանուկյանին (տեսանյութ)
Մոտ կես ժամ առաջ հարձակման է ենթարկվել Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Մանուկյանի վրա վերջինիս տան շքամուտքի մոտ։ Պատգամավորը վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Արամ Մանուկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանները, ովքեր բացատրություն են վերցնում Արամ Մանուկյանից: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Այդ մասին Ա1+-ին հաղորդեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը;Նա նաեւ նշեց, որ տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է հարձակումը: Դեպքը տեղի է ունեցել Սոսեի 2/2 հասցեում, որտեղ բնակվում է Արամ Մանուկյանը: