Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհները հիմնականում բաց են

Հասարակություն
roads

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն