Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղության ու աղքատության մեջ. ազատամարտիկի կյանքը (տեսանյութ)

Մարզեր
hashmandam1

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանը 1993 թվականից սկսած մարտական գործողությունների մասնակից է եղել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերում: Նա Աքորու ջոկատի այն երիտասարդներից էր, ովքեր օրհասական պահին, առանց երկմտելու, մեկնեցին՝ պաշտպանելու հայրենիքը: Նրանցից ոմանք այդ պատերազմում իրենց կյանքը զոհեցին, ոմանք էլ՝ առողջությունը: Պատերազմի դաշտում ստացած վնասվածքները տարիներ անց Արարատին գամեցին հաշմանդամի սայլակին: Շատերի կողմից մոռացված ու անտեսված Արարատ Կիրակոսյանի ընտանիքը հիմա ապրում է խաղաղ պայմաններում, բայց ծայրահեղ աղքատության ու կարիքի մեջ: Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում