Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-27_17-34-36
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Անիի, Ճամբարակի, Աշոցքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։