Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկող տարի սահմանին լարվածությունը կշարունակվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի հետ այս տարվա ընթացքում կապված են եղել երեք մեգաքաղաքական տարրեր՝ նախագահների և արտգործնախարարների մակարդակներով հանդիպումները, ամառվա ընթացքում սահմանին թեժ լարվածությունը և վերջին դեպքը՝ հայկական ուղղաթիռի գնդակոծումը ադրբեջանցիների կողմից։ «Մենք ստիպված մատնանշում ենք, որ կոնֆլիկտը չեն վերսկսում ուժային գործողություններով, և դա ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների ջանքերի արդյունքն է, այլ նաև հակամարտող կողմերի գիտակցումն է կամ դիրքորոշումը կապված կոնկրետ այս փուլի հետ, որը շատ հաճախ անվանում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»։ Քաղաքագետի համոզմամբ՝ երկու կողմերն էլ լուրջ ուշադրություն են դարձնում պոտենցիալ ռազմական գործողությունների պատրաստակամությանը, և Ռուսաստանի կողմից այս կամ այն կողմին զենքի մատակարարման փաստին։ Անդրադառնալով Մինսկի խմբին Ալեքսանդր Մարկարովը շեշտեց, որ պատժամիջոցներ կիրառելու մանդատ այն չունի, և դա գիտակցելով էլ ադրբեջանցիները կառուցողական մոտեցում չեն ցուցաբերում խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այս համատեքստում քաղաքագետը նշում է. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը միջազգային հանրության մեջ գործում է բացասական ֆոնի շրջանակներում, որը պայմանավորված է ոչ միայն խավիարային դիվանագիտությամբ , այլ որ կան լուրջ խնդիրներ ՝ մարդու իրավունքների հետ կապված, իրենց վարչակարգի բովանդակության և գործառնության հետ կապված, և այն իմիջի հետ, որը իրականացնում է Ադրբեջանը՝ կոնֆլիկտի կարգավորման հարցում՝ չձգտելով հասնել երկու կողմերի համար ընդունելի կարգավորման մոդելին»։ Բանախոսի կարծիքով՝ այն, ինչ որ մենք տեսել ենք վերջին տարիների ընթացքում, որ իրադարձությունները ծավալվում են փոքր դիվերսիայի շրջանակներում, կշարունակվեն նաև եկող տարվա ընթացքում։