16-րդ դարի ճրագու, որը մնացել է սնդուկում (տեսանյութ)
Հին իրերը պապենական ժառանգություն են. Հայկ Գրիգորյանը դրանք ժառանգել է պապից, որոնք նա բերել է ադրբեջանցիների կողմից ավերված՝ Գանձակի շրջանի Բդաջուր գյուղից։ Իրերից ամեն մեկը մի պատմություն ունի։ Պապենական ժառանգությունը պահվում է մասունքի պես։ «Բերել-հանձնել ենք մի քանի թանգարանների, որոնք այսօր չեն ցուցադրում, դրա համար մտադիր չեմ ոչ մի տեղ հանձնել , բայց եթե կբացվի թանգարան՝ մեր գարդմանահայության հետ կապված, խնդիր չկա կբերեմ կհանձնեմ, իսկ եթե չէ՝ ոչ մեկին էլ չեմ տա»,-ասում է Հայկը։ Սա միակ ընտանիքը չէ, որը պահում է պապերից մնացած իրերը։ Գարդմանահայության պատմությունը ներկայացնող թանգարան ստեղծելու գաղափարը Խորհրդային Ադրբեջանից գաղթածների մոտ ծագել է դեռևս նախորդ տարվանից։ Փախստականների համագումարի նախագահության առաջարկը պատկան մարմիններին այնքան էլ չի ոգևորել։ Մանրամասները՝ տեսանյութում։