Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն Ամանորին նախապատրաստվել են դեռ օգոսոտոս ամսից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
03eed6ce96161d9cefb48df688528c76

Հայերն իրենց ամանորյա հանգստին  նախապատրաստվել են դեռևս օգոստոս-սեմպտեմբեր ամիսներից։ Այս մասին են տեղեկացնում  տուրիստական գործակալությունները։ «Ինչպես միշտ մեր հայրենակիցները նախընտրում են ծովափնյա հանգիստը և տաք երկրները՝ Եգիպտոս, Արաբական էմիրություններ։ Այս տարի շատ են նաև Թայլանդ նախընտրողները։ Դեռևս օգոստոսին են շատ մարդիկ ամրագրել իրենց տուրիստական փաթեթները, քանի որ Ամանորի նախաշեմին դրանց արժեքը աճում է»,-նշեց  «Ջոել» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանը։ «Արմենիա Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Մարիա Կպրյանի դիտարկմամբ՝ հայերը նախընտրում են  Ամանորն անցակացնել դրսում, քանի որ ավելի մատչելի է,  քան Հայաստանում։ Տիկին Կպրյանը ցավով է նկատում, որ ի տարբերություն շատ երկրների, Հայաստանը շատ քիչ բան կարող է առաջարկել օտարերկրացիներին՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու համար։ Ի դեպ, Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանի տվյալներով՝  Հայաստանի հյուրանոցներում  ամանորյա փաթեթները  3-4 հոգանոց ընտանիքի համար արժեն 700- 800 հազար դրամ։