Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» ակնարկում է Ծառուկյանի էգոիզմի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
carukyan1

«Երբ որ եռյակի առաջնորդները միացան, մենք ունեցանք բացթողումներ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Խորհրդարանական ձեւաչափով հանդիպումները նրան ավելի արդյունավետ էին թվում։ «Եթե եռյակի ղեկավարներն ամբողջությամբ տեր կանգնեն համաժողովրդական շարժմանը, վստահ եմ, որ այն շատ արագ արդյունք կարձանագրի։ Եթե որեւէ ղեկավար ձգտի, որ եռյակի հանդիպումները չկայանան, ուրեմն այդ ղեկավարը եռյակի շրջանակում այլ նպատակ է հետապնդում»։