A
A
Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Նիլս Գրանդելիուսին
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը շարունակում է պայքարը Քաթար Մաստերս միջազգային բաց մրցաշարի առաջին երեք տեղերի համար: Երեկ կայացած նախավերջին 8-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հաղթեց նորվեգացի Նիլս Գրանդելիուսին, վաստակեց 6 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Այժմ նա բաժանում է 3-5-րդ տեղերը՝ զիջելով առաջատար Վլադիմիր Կրամնիկին մեկ միավոր: Այսօր կայանալիք 9-րդ եզրափակիչ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ, որը նույնպես ունի 6 միավոր: Մեր մյուս մասնակիցներից Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր: Նրանք պայքար են մղում առաջին 20-յակում տեղ զբաղեցնելու համար, որը դրամական պարգեւ ստանալու իրավունք է տալիս: