A
A
Մրցանակի համար կպայքարի միայն Վլադիմիր Հակոբյանը
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը շարունակում է պայքարը Qatar Masters Open միջազգային մրցաշարի գլխավոր մրցաշարի համար: Մեր գրոսմայստերը յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 17-րդ տեղը: Սակայն եթե Վլադիմիր Հակոբյանը վերջին երկու տուրերում հաղթանակ տանի, ապա միանշանակ կհավակնի մրցանակային տեղերից մեկին: Այսօր նա սպիտակ խաղաքարերով կհանդիպի նորվեգացի Նիլս Գրանդելիուսի հետ: Նշենք, որ յոթ տուրից հետո մրցաշարը գլխավորում են հոլանդացի Անիշ Գիրին եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Հայաստանի մնացած շախմատիստներն արդեն բավական ետ են մնացել երկու առաջատարներից եւ չեն կարող միջամտել մրցանակների համար պայքարին: