Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Եթե վախենում եք, իշխանությունը տվեք մեզ, մենք կանենք» (տեսանյութ)

Միանալով ԵՏՄ-ին` մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը. ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա սկսեց համեմատություններ անցկացնել ԵՏՄ անդամ մյուս պետությունների եւ ՀՀ տնտեսությունների, մաքսադրույքների միջեւ` ներկայացնելով շատ կոնկրետ թվեր: Պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ ինքը նույնպես այն կարծիքին չէ, որ ՌԴ-ի հետ պետք է առճակատում. «Նորմալ բանակցեիք, ինչ ենք ստացել. այսօր ՀՀ-ում ճգնաժամ է, ռեվոլյուցիոն կրիզիս: Կարգին աշխատեք, մի տվեք մոնոպոլյաները: Հիմա դուք ասում եք` եթե մենք չմիանանք ԵՏՄ-ին, մեզնից կնեղանան, ու կընկնենք թուրքերի ու ադրբեջանցների ձեռքը, կկորցնենք մեր ինքնիշխանությունը: Եթե վախենում եք, իշխանությունը տվեք մեզ, մենք կանենք»: