Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեք հրացանակիրները» հայուհուն հաջողություն են բերել

Հասարակություն
10714216_687959521302790_5030282689776027899_o

Մոսկվայում բնակվող  Վերա Հովհաննիսյանը խոհարարների աշխարհի գավաթին  իր «Երեք հրացանակիրները» ստեղծագործությամբ արժանացել  է գլխավոր մրցանակին։ Այդ մրցանակը տրվում է միայն թիմային մասնակիցներին, սակայն այս տարի հայկական եռագույնը բարձրացրած Վերա Հովհաննիսյանի համար բացառություն  է արվել։ «Երեք հրացանակիրներ»-ին պատրաստելու համար Վերան աշխատել է երկու ամիս։ Նա մասնագիտությամբ  նկարչուհի է, բայց հրուշակեղենի աշխարհից հեռու իրեն ոչ մի վայրկյան չի պատկերացրել։ 10806472_687960251302717_5384502450040327744_n   Հրուշակեղենի հայուհի վարպետն այսօր ցավով է նշում, բայց իր ապագան պատկերացնում է ՌԴ-ում։ Ընտանեկան բիզնես՝ հրուշակեղենի խանութից բացի, պատրաստվում է նաեւ ուսումնական կենտրոն բացել Մոսկվայում։ Այսօր Վերան Հայաստանում է՝ հատուկ իր ձեռքբերումները հայրենիքում ներկայացնելու համար։ Իսկ ավելի հեռահար ծրագրերի մեջ մտնում է հայկական թիմի հետ մրցույթի  մասնակցելը։