Ֆինանսների նախարարության հաշվետվությունը
Հաշվետվություն Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով նոյեմբերի 21-30-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 590մլն 667.6 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՐՍՈՒԳՐԻԳ » ՍՊԸ` 275.9մլն դրամ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» ՀՁ` 129.3մլն դրամ, «ԷԼԻՏ ՇԱՆԹ » ՍՊԸ` 85.4մլն դրամ, «ՆՆԱ» ՍՊԸ` 27.5մլն դրամ, «ՎԱՅՆ ՔՈՄԵՐՍ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ՝ 10.1մլն դրամ, և այլն: Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 13 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 16-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 12 ստուգումներ: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 10 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ 698մլն 594.3 հազար դրամի հարկային պարտավորություն: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 43 հազար 662 հատով կամ 40.5%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 894.7մլն դրամով կամ 17.7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 19 հազար 164 հատով կամ 23%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 131.8մլն դրամով կամ 23.5 %-ով: ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3569 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ստորև ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը: Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 90 հարկ վճարողի մոտ առաջացել է 81.1մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 48 աշխատող: Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 1մլրդ 362մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: 11.11-20.11.2014թ. ընթացքում 10.0մլն դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ Հ/Հ ՀՎՀՀ Անվանումը Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը Ընդհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) 1 03527967 «ՊԱՌԵՔՍ-ԳԱԶ» (ՍՊԸ) 1 207,900,000 2 00059627 ԿԱՐԿՈՄԱՎՏՈ (ՍՊԸ) 3 115,498,648 3 01544468 «ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» (ՍՊԸ) 3 113,995,000 4 02598437 ԿՈՄՊՅՈՒՏԵՐԻ Ի ՊԵՐԻՖԵՐԻԱ (ՍՊԸ) 2 53,373,366 5 02230805 ՄԱՄԼԻՉ-Ն.Կ (ՍՊԸ) 1 47,532,000 6 00084182 ՋԵՅ ՎԻ ԷՍ ՄԵԴԻՄՊՈՐՏ (ՍՊԸ) 2 44,353,320 7 05541578 Ա.Ս.Հ (ՍՊԸ) 3 34,790,911 8 00029448 ԱՆԴԱԿՈ (ՍՊԸ) 11 32,422,851 9 04214892 ՄՈՍԷՍՔՈ (ՍՊԸ) 3 30,816,140 10 06944032 «ՎԱՆՅԱՆ ԵՎ ՀՈՎՍԵՓՅԱՆ» (ՍՊԸ) 2 30,017,129 11 01836706 ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ) 197 26,354,009 12 00876234 ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) 156 26,122,594 13 01253602 ՍՄԱՅԼ (ՍՊԸ) 1 21,608,899 14 01233623 ԵՎՐՈՎԱԳԵՆ (ՍՊԸ) 2 17,093,260 15 00067177 ԷԼԼԻՊՍ ՋԻԷՅ (ՍՊԸ) 5 16,247,208 16 04704953 ԿՈՒԱՐԼԻՆԻ (ՍՊԸ) 1 15,772,320 17 01243213 ՄԱՔՍՏՐՈՆԻԿ (ՓԲԸ) 3 15,562,326 18 03019924 ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ (ՍՊԸ) 2 14,581,297 19 00807297 ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ) 102 14,531,882 20 02558239 «ՍՈՎՌԱՆՈ» (ՍՊԸ) 1 14,129,484 21 04200616 ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ԲԲԸ) 90 14,126,712 22 01226336 ԻՍՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ (ՍՊԸ) 1 14,000,004 23 01237555 ԻՔՍ-ԱՐԹ (ՍՊԸ) 6 13,560,612 24 01566434 «ԲԻԳ ՊԼԱՍՏ» (ՍՊԸ) 2 12,690,342 25 09424194 «ԶԱՆԳԵԶՈՒՐ ԳՐՈՒՊ» (ՍՊԸ) 1 12,600,000 26 01831375 ՊՐՈՖ ԱԼ (ՍՊԸ) 6 12,555,550 27 02609379 ԴԱՐՖ (ՍՊԸ) 16 12,263,900 28 09211151 ՃԱՆՇԻՆ ՏԵԽՆԱԽ (ՍՊԸ) 2 11,086,480 29 02254671 «ՀԻԴՐԱ ՏՆԹ» (ՍՊԸ) 1 10,686,000 30 05531412 «Կ.Ս.Վ. ՇԻՆ» (ՍՊԸ) 1 10,609,160 31 09418485 ՅԱՄԱՆՋ ՇԻՆ (ՍՊԸ) 2 10,544,652 Ընդամենը 629 1,027,426,056 ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին