Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մառախուղ եւ ձյուն

Հասարակություն
snow-road

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վայոց Ձորի մարզիՎարդենյաց լեռնանցքում , Սարավան և Քյարքի գյուղերում նկատվում է մառախուղ: Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: