Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանյանի երբեմնի համակիրն ատում է օլիգարխներին

Քաղաքականություն
robert-aharonyan

Սոցիալիզմի ժամանակ բոլոր օլիգարխները, այդ թվում Սամվել Ալեքսանյանը, իրենց ողջ հարստությունը կհանձնեն պետությունը։ Համոզված է սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը, ով «Փակ Շուկա»-ի հարցով աջակցում էր Սամվել Ալեքսանյանին։ «Սամվել Ալեքսանյանը օլիգարխներից մեկն է հանրապետության, ես ատում եմ օլիգարխներին, ընդհանրապես, բայց եթե ժամանակին Սամվել Ալեքսանյանը գներ Երիտասարդական պալատը, նա կանգնած կլիներ»,- նշեց «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը։ Նա այսօրվանից անդամակցում է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ համոզված,որ սոցիալիզմը միակ փրկությունն է ժողովրդի։ «Շատ ճիշտ քայլ էր, որ գնում ենք ԵՏՄ, բայց քայլերը շատ դանդաղ են, մենք ոչ թե պետք է միանանք, այլ լինենք ճարտարապետը այդ միության եւ հաջորդ նպատակը պետք է լինի սոցիալիստական վերածնունդը բոլոր պետություններում»,- նշեց սոցիալիստը։ Պարոն Ահարոնյանը համոզված է հանրապետությունում չկա ընդդիմություն,ուստի կոմունիստական կուսակցության դիրքերը պետք է ավելի ամրապնդել։