Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սովետը սրբավայր էր». Տաճատ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hhk-tati

Եվրասիական տնտեսական միությունը հետագայում կդառնա խորհրդային միություն։ Համոզված է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ «Կհանդիսանա նախադեպ եւ վերականգմանը եւ կոմունիստները կլինեն իշխանության։ Իսկ այն կուսակցությունը, որը կդիմանա քաղաքական մրցավազքին, կմնա»,- այսօր Կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարի ընդմիջման ժամանակ նշեց ՀԿԿ առաջին քարտուղարը։ Նրա խոսքերով ՝ իրենք ուզում են հասարակարգ, որտեղ մարդը անվճար կբուժվի, կսովորի եւ աշխատի այնքան, որքան կցանկանա։ «Սովետը իր թերություններով հանդերձ այսօրվա համեմատ սրբավայր էր, ոչ ոք չէր մտածում իր երեխային ոնց մեծացնի, ծննդատնից սկսած տեր էր կանգնում»,- ավելացնում է Տաճատ Սարգսյանը։ Հայ կոմունիստները ուրախ են, որ հունվարի մեկից Հայաստանը մտնում է ԵՏՄ-ի մեջ։ «Եւ մեր անվտանգությունը կշահի եւ տնտեսությունը։ Մենք պետք է լինենք եղբայրական Ռուսաստանի կողքին»,- նշում է բազմաթիվ մեդալներ ստացած Շուրա Ղազարյանը։ Նա հույս ունի, որ մինչ կյանքի ավարտը կտեսնի խորհրդային կարգերի վերականգնումը։ Կոմունիստական կուսակցության համագումարին մասնակցում էր նաեւ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կազբեկ Տայսաեւը։ Նա նշեց, որ հայերին եւ ռուսներին միավորում են հազարամյա ավանդույթները, մշակույթը, պատմությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ եթե միավորվեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի Ղազախստանի և Հայաստանի տնտեսությունները, այն կլինի ամենահզոր տնտեսությունն աշխարհում եւ բոլոր սոցիալական խնդիրները, որոնք մեր երկրներում կան, կլուծվեն:   Հարցին, թե հնարավոր համարում է Սովետական միության վերածնունդը, նա պատասխանեց, որ չեն խոսում Սովետական միության վերածնունդի մասին։ «Բայց այն, որ կվերածնվի եղբայրական երկրների միությունը, ես դրանում չեմ կասկածում»,- եզրափակեց նա: Ի դեպ, նա Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի ողջույնի խոսքն էլ այսօր ընթերցեց համագումարի պատվիրակների համար։ Այսօրվա համագումարին մասնակցում էր նաեւ որպես ՀՀԿ տատիկ հայտնի կինը՝ Սուսաննան։ Նա ելույթներից հետո ոտքի էր կանգնում եւ մեծ ջերմեռանդությամբ ծափահարում։ Իսկ ընդմիջման ժամին կոմունիստների հետ ճաշում էր։